|
Հառիճ տուր Ընդգրկում է շրջագայություն դեպի Հառիճ գյուղ և Հառիճավանք, բացահայտեք Շիրակի մարզի ամենահին գյուղերից մեկի անցյալն ու կյանքը: Այցելություն 7-րդ դարի հինավուրց գերեզմանոց: |
Մարմաշեն Այցելություն Մարմաշենի վանքային համալիր, կառուցված 986-1026թ. Վահրամ Պահլավունու կողմից և վայելեք Ախուրյան գետի ապշեցուցիչ տեսարանը: |
|
Քայլարշավ Քայլարշավ դեպի Սուրբ Մինաս լեռը, տեղակայված Կառնուտ գյուղում, լեռան վրա կան բուժիչ ժայթկող ջրեր: Այցելեք սարի վրա գտնվող ուխտատեղին և 4-5 րդ դարի հեթանոսական վանքը և վայելեք Շիրակի մարզի մայրամուտը: Երեկոյան ճաշեք գյուղի ընտանիքներից մեկում: |
Քայլարշավ Գյումիում1/2 Հիանալի հնարավորություն բացահայտելու 18-րդ և 19-րդ դարերի եզակի և բնորոշ ճարտարապետությունը, համտեսեք տեղի խոհանոցը և հանդիպեք ամենահյուրընկալ մարդկանց: Այս շրջագայությունը Ձեզ կօգնի բացահայտել Գյումրու պատմական ժառանգությունը, կենսակերպն ու ավանդույթները: |
|
Թանգարանային այցեր Այցելեք Գյումրու թանգարաններ` զուգակցելով քաղաքում կարճ զբոսանքներով և բացահայտեք Գյումրու մշակութային կյանքը: |
Գինու համտեսում Գինիների հավաքածուի համտեսելու եզակի և բացառիկ հնարավորություն` հասանելի միայն այս տուրի մասնակիցներին: Բացի այս թանգարանից, այլ վայրերում գինիները չեն վաճառվում և չեն ցուցադրվում: |
|
Անի Այցելեք Հայաստանի և Թուրքիայի սահման և բացահայտեք հին Հայաստանի մայրաքաղաք` Անիի ավերակների գեղատեսիլ վայրերը: |
Խոհանոց Համտեսեք կերակուրներ` պատրաստված դարերից եկած հին բաղադրատոմսերով, դիտեք ավանդական լավաշ հաց պատրաստելու ընթացքը և, եթե ցանկանաք, փորձեք թխել ձեր սեփական լավաշը: Շրջագայությունը ներառում է` զբոսանք քաղաքում,այցելություն թանգարաններ և կերակուրների համտեսում` հատուկ միայն Շիրակի մարզին: |